Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ուղղաթիռով տեղափոխված հղիի կյանքը փրկվել է. erebunimed.com

Ուղղաթիռով տեղափոխված հղիի կյանքը փրկվել է. erebunimed.com

Ալավերդիից Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ հերթական բուժզննման գալու ճանապարհին 13 շաբաթական հղիի վիճակը կտրուկ վատացել էր: Հարազատները կապ էին հաստատել հղիությունը վարող բժշկի՝ «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի հետ. Որոշվել էր հղիին անմիջապես տեղափոխել մոտակա բուժկենտրոն: Մարզային բուժհաստատությունում առաջին բուժզննումից հետո ախտորոշվել էր առաջադիր ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսություն և խնդիր էր դրվել կնոջն անմիջապես տեղափոխել երրորդ մակարդակի ծննդատուն:


Սակայն ճանապարհի երկարությունը կարող էր լուրջ խնդիրներ առաջացել ոչ միայն հղիությունը պահպանելու տեսանկյունից, այլեև հղիի կյանքի համար, քանի որ կինն ուներ նաև առողջական խնդիրներ: Հղիության ընթացքում առաջացած նման պաթոլոգիաները հնարավորություն են տալիս օգտվել ՀՀ ԱՆ սանավիացիայի պետական ծրագրից, ինչն էլ կատարվեց:


«Էրեբունի» ԲԿ-ի ռեանիմացիոն բրիգադը՝ Զինա Լսկավյանը և Արամ Վարդանյանն ուղղաթիռով անմիջապես մեկնեցին Լոռի: Տեղափոխման ընթացքում հղին ստացավ օքսիգենոթերապիա, ինֆուզիոն թերապիա, հսկվեցին հեմոդինամիկ տվյալները: Թռիչքը տեւեց 25 րոպե, հղին անմիջապես տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ ծննդատուն:


Ուղղաթիռով տեղափոխված հղիի կյանքը փրկվել է

Դեպքի մասին տեղեկացվեց ԲԿ ղեկավարությունը, «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանի հետ քննարկման արդյուքնում որոշվեց իրականացնել հղիությունը պահպանող թերապիա: Մինչեւ 38 շաբաթականը հղիի հսկողությունը և այնուհետեւ կեսարյան հատումն իրականացրեց բժիշկ Նորայր Ղուկասյանը:


Ծնվեց առողջ տղա երեխա: Հղիությունը հնարավոր եղավ պահպանել սանավիացիայի ծրագրի արդյունքում իրականացված օպերատիվ աշխատանքի և բժիշկների մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ: Ի դեպ, մինչ այժմ սանավիացիայի ծրագրով «Էրեբունի» ԲԿ ծննդատուն է տեղափոխվել 6 հղի:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ